AM
2 November 2009 - 16:32 AMT

Երեւանում տեղի կունենա գրող Լեւոն Զ. Սուրմելյանի անվան տպագրատուն բացումը

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը Հայաստանի Գրողների Միության հետ հիմնել է տպագրատուն, որը կրելու է ամերիկահայ տաղանդավոր գրող Լեւոն Զավեն Սյուրմելյանի անունը: Այդ նպատակով, ՀԲԸՄ-ի Լեւոն Զ.Սյուրմելյան հիմնադրամից դրամական միջոցներ են հատկացվել,ՀԲԸՄ Լեւոն Զ. Սյուրմելյան տպագրատան համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով: Տպարանի հիմնումը կնպաստի Գրողների Միության հրատարակչական ծրագրերի ընդլայնմանն ու գրքերի տպագրությանը:

Հայաստանի Գրողների Միության շենքում տեղակայված, ՀԲԸՄ Լեւոն Զ. Սյուրմելյան տպագրատան բացումը տեղի կունենա նոյեմբերի 3-ին, ժամը 12-ին: Տպագրատան բացումը կկատարեն ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն ու Հայաստանի Գրողների Միության նախագահ Լեւոն Անանյանը: