Ապրիլի 8-12-ը կկայանա Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցողների այցը ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտարարել է Հայաստանի արտաքին հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-յում հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, ապրիլի 8-9-ը զեկուցողները կայցելեն Լեռնային Ղարաբաղ, իսկ այնուհետեւ Հայաստան եւ Ադրբեջան: Հովհաննիսյանը նշել է, որ հանձնաժողովի անդամների որոշումը Ստեփանակերտ այցելելու վերաբերյալ հարուցել է ԵԽԽՎ-յում ադրբեջանական պատվիրակության բուռն դժգոհությունը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: