AM
4 November 2009 - 14:13 AMT

ՀՀ ԱԳԱ ղեկավար. Հայ ժողովրդի հետ շփումը թույլ կտա թուրքերին իմանալ Հայոց ցեղասպանության մասին թաքնված ճշմարտությունը

«Հայ-թուրքական արձանագրությունների մեջ նախատեսված է միջպետական հանձնաժողովի ստեղծումը, որի մեջ կընդգրկվեն տարբեր ոլորտների 10-12 ենթահանձնաժողով: Տվյալ հանձնաժողովի ստեղծումը կաջակցի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացմանը: Սակայն ես վստահ եմ, որ հայկական կողմը չպիտի քննարկի Հայոց ցեղասպանությանը վերաբերվող պատմական փաստերը», – հայտարարել է նոյեմբերի 4-ն կայացած մամլո ասուլիսում ՀՀ Ազգային գիտությունների ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

«Հայոց ցեղասպանության փաստը ապացուցման կարիք չունի: Եվ հենց այդ պատճառով մենք չպիտի քննարկենք այն թուրք պատմաբանների հետ: Ես դեմ եմ Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանը պատմական տեսակետից», – ընդգծել է Մարտիրոսյանը:

Նրա խոսքերով, հայ ժողովրդի հետ շփումը թույլ կտա թուրքերին իմանալ Հայոց ցեղասպանության մասին թաքնված ճշմարտությունը, ինչը կարող է կտրուկ փոխել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ընթացքը: