Մարտի 26-ին Սանքտ-Պետերբուրգում կկայանա «Կովկասյան քառյակի»` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների ղեկավարների հանդիպումը: Ինչպես հաղորդել ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի քարտուղար Միխաիլ Կռոտովը, խոսնակների հանդիպումը տեղի կունենա ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակներում եւ ոչ ֆորմալ բնույթ կկրի: Սպասվում է, որ նիստում կքննարկվեն տարածաշրջանի համար հրատապ հիմնախնդիրներ, մասնավորապես միջազգային ահաբեկչության հետ պայքարին եւ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը վերաբերող հարցեր:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: