AM
4 November 2009 - 17:36 AMT

ՀՀ ԶՈւ համալերվեցին կրտսեր հրամանատարների` սերժանտների հերթական թողարկումով

Նոյեմբերի 4-ին ԶՈՒ մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական բրիգադում տեղի ունեցավ կրտսեր հրամանատարների` սերժանտների հերթական թողարկումը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, բարձրաստիճան զինվորականներ: Ազգային բանակը բանիմաց ու պատրաստված կրտսեր հրամանատարներով համալրելու համար բրիգադի հրամկազմն ուսումնական փուլն անցկացրել է լիարժեքորեն` բաց չթողնելով ծրագրով նախատեսված ոչ մի դասընթաց:

Ողջունելով – ուսումնական փուլի ավարտման կապակցությամբ շնորհավորելով բրիգադի հրամկազմին – նորընծա սերժանտներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ լինել հրամանատար` նշանակում է կրել պատասխանատվություն. «Այս գիտակցությամբ պետք է համակված լինեն նորընծա կրտսեր հրամանատարները եւ ուսումնառության ամիսներին ձեռք բերած փորձն ու գիտելիքները ջանադրաբար փոխանցեն իրենց ենթականերին»:

Արարողության ընթացքում ստանալով իրենց վկայականները եւ հրաժեշտ տալով զորամասի դրոշին` կրտսեր հրամանատարները ուղեւորվեցին հետագա ծառայության վայրեր: