AM
12 March 2002 - 20:08 AMT

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՄՐԱՊՆԴԵԼ ԻՐ ՌԱԶՄԱ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Թուրքական հատուկ ծառայությունները լայնածավալ սադրանք են պատրաստում Վրաստանի հայաբնակ շրջաններում: Այդ մասին Կասպիական տեղեկատվական գործակալությանը հայտնի է դարձել Մոսկվայի իրազեկ շրջաններից: Աղբյուրի տվյալներով, «օգտվելով վրացական պետության ներքին թուլությունից, թուրքական կողմը նպատակ է հետապնդում կտրուկ ամրապնդել իր ռազմա-քաղաքական ներկայությունը Անդրկովկասում եւ Վրաստանում, մասնավորապես»: Սադրանքը Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում, համաձայն թուրքական հատուկ ծառայությունների մշակած պլանի, պետք է հանգեցնի մի կողմից` հայ-վրացական , մյուս կողմից` ռուս-վրացական հարաբերությունների սրմանը: Դա, համաձայն թուրքական կանխամտածության, պետք է հանգեցնի ԱՄՆ-ի ճնշմանը Ռուսաստանի վրա եւ ռուսաստանյան բոլոր զորքերի շտապ դուրս բերմանը Վրաստանից: Այնուհետեւ, ինչպես տեղեկացնում է աղբյուրը Մոսկվայից, թուրքական կողմը կփորձի հրահրել հայերին վրացիների դեմ: Այնուհետեւ, «զգուշանալով հայկական կողմի հետ լայնածավալ զինվորական հակամարտության սպառնալիքից», եւ ԱՄՆ ակտիվ միջնորդությամբ, Սամցխե-Ջավախքի տարածաշրջանը կհայտարարվի «միջազգային պատասխանատվության գոտի, որի անվտանգությունը կապահովեն Թուրքիայի ռազմական ուժերը»: Անկարայի կանխամտածությամբ, 2003 թվականին Սամցխե-Ջավախքը կազատագրվի հայ բնակչությունից եւ կմտնի Թուրքիայի հովանավորության տակ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: