Նոյեմբերի 13-ին Արամ Խաչատուրյանի անվան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը հայտնի արգենտինահայ դիրիժոր Սանտյագո Չոցուրյանի ղեկավարությամբ եւ Իրինա Զաքյանի(սոպրանո) մասնակցությամբ:
Համերգի ծրագրում ընդգրկված են Յան Սիբելիուսի «Rakastava», Կ.Միկուլի «Scherzino», Ս.Չոցուրյանի «Adagietto»-ն, «Invencion (sinfonia)», երեք տանգո «Perdon Viejita» ստեղծագործությունից, «Երեք պիես հին ոճով», Գ.Գորեցկու «Տխրության երգեր» 3 սիմֆոնիան:
Համերգը տեղի կունենա ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: