Ներկայումս Հայաստանը եւ ԱՄՆ մշակում են ռազմական համագործակցության կոնցեպցիան եւ հիմնական ուղղությունները: Այդ մասին այսօր հայտնել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուէյը: Նրա խոսքերով` ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել ռազմական նպատակների համար Հայաստանին 4,3 մլն դոլար տրամադրելուն, «սակայն առայժմ շուտ է խոսել կոնկրետ ծրագրերի մասին»: Դեսպանը նշել է, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի մարտի 17-21-ը նախատեսված այցը Միացյալ Նահանգներ, ինչպես նաեւ նրա ամերիկյան պաշտոնակից Դոնալդ Ռամսֆելդի անցյալ տարվա դեկտեմբերի այցը Երեւան, «խորհրդակցական գործընթացի մի մասն է»: «Կպահանջվի մի քանի ամիս, որպեսզի ավարտվի կոնկրետ ծրագրերի մշակումը»,-ասել է Ջոն Օրդուէյը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: