2009 թ-ի ապրիլի 20-ն նշվում էր մեծ հայ գրող Դանիել Վարուժանի 125-ամյակը: Այդ իրադարձության կապակցությամբ ամբողջ տարվա ընթացքում կանցկացվեն տարբեր միջոցառումներ:
PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարարության ժողովրդական եւ ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Կարո Վարդանյանը հաղորդել է արդեն տեղի ունեցած եւ ապագա միջոցառումների մասին:
Մասնավորապես նա նշել է, որ գլխավոր միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ն Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում: Այդ օրը նախատեսվում է անցկացնել թատերականացված ներկայացում ժողովրդական պարերով եւ երգերով, պոետի բանաստեղծությունների ընթերցանություն եւ Պերճ Զեյթունցյանի «Մեծ լռություն» պիեսի հատվածներով:
Նույն օրը, Եղիշե Չարենցի անվան տուն-թանգարանում կբացվի Դանիել Վարուժանին նվիրված ցուցադրություն, որը բացումից հետո կցուցադրվի Հայաստանի մարզերում:
Մինչեւ տարվա վերջ նախատեսվում է հրատարակել Դանիել Վարուժանի ստեղծագործության «Հացի երգ» հուշանվեր-ժողովածուն, այդ ժողովածուի բանաստեղծությունների CD թողարկում:
Նոյեմբերի 11-ն ԵՊՀ-մ Սփյուռքի նախարարության, Հայաստանի գրողների միության, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի մասնակցությամբ տեղի կունենա Դանիել Վարուժանին նվիրված գիտաժողով:
Դանիել Վարուժանը (20.04.1884 – 26.08.1915) հայ բանաստեղծ է: Նա ծնվել է Արեւմտյան Հայաստանում: Սովորել է Վենետիկի մխիթարյան վարժարանում, Բելգիայի Գենտի համալսարանում:
Գրականական գործունեությունը սկսել է 1904 թ-ց: «Ջարդ» բանաստեղծությունների ժողովածույում նա նկարագրել է հայկական ջարդերը, ժողովրդի պայքարը սուլթանական դաժան ռեժիմի դեմ: Նրա հիմնական թեման հայկական ավանդական կյան է, հայրենասիրությունը:
Հայոց ցեղասպանության զոհերից է: