Ադրբեջանում բնակվող չեչենները հացադուլ են հայտարարել` պահանջելով դադարեցնել Չեչնյայի տարածքում Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունները: «Հացադուլ ի պաշտպանություն Չեչնյայի» համաշխարհային ակցիայի հիմնական մասը կանցնի մարտի 12-14-ը: Ինչպես հայտնի է, Ադրբեջանում ներկայումս բնակվում են մի քանի հազար չեչեններ, որոնց հիմնական մասը մտադիր է մասնակցել հացադուլին: Ըստ ադրբեջանական տեղեկատվական գործակալությունների, Բաքվի բնակարաններից մեկում ներկա դրությամբ հացադուլ են հայտարարել մի խումբ կանայք, որոնք պահանջում են դադարեցնել ռազմական գործողությունները Չեչնյայում եւ ցանկանում են վերադառնալ հայրենիք:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: