AM
6 November 2009 - 11:26 AMT

Նոյեմբերի 9-ին Երեւանում տեղի կունենա «Հայկական կիթառ-2009» փառատոնը

Նոյեմբերի 9-ին Երեւանումտեղի կունենա «Հայկական կիթառ-2009» փառատոնը, որն առաջին լայնածավալ կիթառային փառատոնը կլինի Երեւանում:

Փառատոնը կանցնի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում` Կանադայի, Ռուսաստանի եւ Հայաստանի վիրտուոզ կիթառահարների մասնակցությամբ:
Փառատոնի ընթացքում կներկայացվի տարբեր ժանրերի երաժշտություն` ջազ, ռոք, ջազ-ռոք, բլյուզ, մետա, ֆյուժն: Կհնչի նաեւ պրոգրեսիվ երաժշտություն: