AM
12 March 2002 - 18:18 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր ռուս պաշտոնակից Իգոր Իվանովի հետ մեկտեղ կքննարկի միջազգային ահաբեկչության դեմ պայքարի եւ ղարաբաղյան կարգավորման հետ կապված հարցեր: Նախարարները կքննարկեն նաեւ իրավիճակը Հարավային Կովկասում եւ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկաները: Այցի շրջանակներում նախատեսվում է Վարդան Օսկանյանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: