AM
12 March 2002 - 13:55 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆՆ ԱՅՍՕՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՄՈՍԿՎԱ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, այցի ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի իր ռուսաստանյան պաշտոնակից Իգոր Իվանովի հետ: Այցի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հանդիպումը Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: