Նախագահ Սարգսյանը ՌԴ Կալինինգրադի մարզի նահանգապետ Գեորգի Բոոսի հրավերով Բուդապեշտից կարճատեւ աշխատանքային այցով կմեկնի Կալինինգրադ:
Նույն օրը Նախագահ Սարգսյանը կհանդիպի նահանգապետին, ապա նաեւ` տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին:
Կալինինգրադում նախագահ Սարգսյանը ներկա կգտնվի հայկական մշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը, ծաղիկներ կդնի հայկական խաչքար-հուշակոթողին:
Նոյեմբերի 11-ին ՀՀ նախագահը կվերադառնա Երեւան:






