AM
11 March 2002 - 18:48 AMT

ՀԱՅ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՐԳՉՈՒՀԻ ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆԸ ՀԱՄԵՐԳՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ԱՄՆ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐՉԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ՕԳՏԻՆ

Մայիսի 26-27-ին Երեւանում տեղի կունենա աննախադեպ ակցիա` «Նունե Եսայանը` Նյու Յորքին», որի շրջանակներում Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում կկայանան հայ ճանաչված երգչուհի Նունե Եսայանի ելույթները, որոնցից հավաքված ողջ հասույթը կփոխանցվի 2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին: Հավաքված միջոցների հանձնումը զոհվածների հարազատներին հանձն է առել Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Ինչպես այսօր հայտնել է երգչուհին, նման ակցիայի անցկացումը մտահղացավ նրա մոտ անմիջապես, երբ աշխարհն իմացավ «ամերիկյան ողբերգության» մասին: «ԱՄՆ միշտ օգնության է հասել Հայաստանին, երբ նա դժբախտության մեջ է եղել, եւ այժմ մեր հերթն է ցույց տալ ողջ աշխարհին, որ մենք նույնպես կարող ենք, թեկուզ ոչ մեծ, բայց մեր ներդրումն ունենալ ահաբեկչության զոհերին օգնություն ցուցաբերելու գործում»,- ընդգծել է երգչուհին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: