Մարտի 13-ին Հայաստան կժամանի Լատվիայի խորհրդարանի պատվիրակությունը` Եվրոպայի գործերով խորհրդարանական հանձնաժողովի եւ հայ-լատվիական բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Էդվինսոն Ինկենսի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրել են ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունում, այցի ընթացքում լատվիացի պատգամավորները կհանդիպեն Հայաստանի ղեկավարությանը եւ ՀՀ խորհրդարանի անդամներին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: