AM
9 November 2009 - 08:28 AMT

Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում կբացվի հնդկական մշակույթի կենտրոն

Նոյեմբերի 11-ին ԵՊԼՀ-ում տեղի կունենա հանդիպում ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աչալ Մալհոտրայի հետ: Հանդիպման ժամանակ համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը եւ Աչալ Մալհոտրան կստորագրեն Փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի ԵրՊԼՀ-ում նախատեսվում է բացել հնդկական մշակույթի եւ լեզվի կենտրոն: