AM
9 Նոյեմբեր 2009 - 13:27 AMT

Սեյրան Օհանյանը կմասնակցի ԱՊՀ ՊՆ Խորհրդի նիստին

Նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Դուշանբե: Նոյեմբերի 10-ին Հայաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: