Նոյեմբերի 11-ին «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը Երեւանում կկազմակերպի «Հավասար հնարավորություններ» սեմինարը: Հանդիպման նպատակնէ`լրագրողներիհետ քննարկել հաշմանդամությանթեմայով լավագույն հրապարակմանմրցույթի չափանիշներըեւխնդրիլուսաբանման հիմնական սկզբունքները:«Հավասար հնարավորություններ» խորագրով հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման 7-րդ մրցույթը հայտարարել են «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» կազմակերպություները` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ:
Մրցույթի նպատակըհաշմանդամ մարդկանց համար հավասար հնարավորությունների գաղափարի քարոզումն է: