Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները «կոնստրուկտիվորեն վերաբերվեցին» ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խմբի նոր գաղափարներին: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի համանախագահ Նիկոլայ Գրիբկովը` մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ունեցած հանդիպումները: Նրա խոսքերով` միջազգային միջնորդները «ունեն որոշ նոր ոչ այնքան առաջարկություններ, որքան գաղափարներ, որոնք պետք է բանակցվեին, պարզելով կողմերի տեսանկյունները»: Մասնավորապես, խոսքը գնում է կողմերի չլուծված պահերի քննարկման մասին, որից հետո կարելի է «հասնել որոշ համաձայնեցված որոշումների», պարզաբանել է ռուսաստանյան համանախագահը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: