AM
10 November 2009 - 11:41 AMT

Հայաստանի «Եվրոպական շարժումը» այսուհետեւ սերտորեն կհամագործակցի «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ

Հայաստանի Եվրոպական Շարժումը այսուհետեւ սերտորեն կհամագործակցի «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ: Հիմնադրամի կողմից տրամադրվող տեխնիկական եւ կառուցվածքային աջակցության միջոցներով Հայաստանի Եվրոպական Շարժումը ձեռք է բերում նոր գրասենյակ, ներգրավում է ընդլայնված աշխատակազմ եւ տեխնիկական միջոցներ, որոնք հնարավորություն կտան կազմակերպությանը առաջիկա տարիների ընթացքում առավել ակտիվորեն գործել Հայաստան – Եվրոպա ինտեգրման տիրույթում:

«Հայաստանյան հասարակական կազմակերպությունները հիմնականում ստանում են օտարերկրյա հիմնադրամների եւ պետությունների աջակցությունը, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը այն բացառիկ օրինակներից է, երբ տեղական հիմնադրամը աջակցում է տեղական հասարակական կազմակերպությանը: Այս համագործակցությունը կխթանի նախ եւ առաջ մեր պետության ԵՄ անդամակցության հեռանկարները, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության դերի բարձրացումը»,- նշում է Հայաստանի Եվրոպական Շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանը: