Բելառուսի եւ Հայաստանի միջեւ դիտվում է հարաբերությունների ակտիվացման միտում, եւ մարտի 14-15-ը Հայաստանի ԱԳ նախարարի Մինսկ կայանալիք այցը ուղղված կլինի երկկողմ քաղաքական եւ տնտեսական կապերի ամրապնդմանը:
Այսօր այս մասին Մինսկում հայտարարել է Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Պավել Լատուշկոն: Այցի ընթացքում Վարդան Օսկանյանը կհանդիպի Բելառուսի վարչապետ Գենադի Նովիցկու եւ իր բելառուս պաշտոնակից Միխաիլ Խվոստովի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների զարգացման, բնապահպանության եւ գիտա-տեխնիկական ոլորտներում շփումների ընդլայնման հեռանկարները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում համատեղ գործունեության համակարգման հարցեր:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: