Նոյեմբերի 10-ին, ժամը 09.30-ին Տավուշի մարզից տեղեկություն է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի նախկին դպրոցի բակում ականանետի չպայթած արկ է հայտնաբերվել:
Դեպքի վայր մեկնած մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատի կողմից ժամը 10.00-ին սահմանվել է տարածքի հսկում:
Ժամը 10.30-ին Իջեւանի թիվ 51191 զորամասի ինժեներական ծառայության սակրավորների կողմից արկը տեղափոխվել է անվտանգ տարածք եւ վնասազերծվել, հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարարծառայության մամլո ծառայությունը: