AM
11 Նոյեմբեր 2009 - 10:24 AMT

Ստեփան Գրիգորյան. Մինչեւ դեկտեմբեր Ղարաբաղի վերաբերյալ փաստաթուղթ չի լինի

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում արդեն ակտիվացում է նկատվում: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: «Վերջերս տարածաշրջան էին ժամանել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները` Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կազմակերպելու նպատակով»,-ասել է փորձագետը: Ըստ նրա, չնայած ակտիվացմանը, մինչեւ դեկտեմբեր Ղարաբաղի վերաբերյալ փաստաթուղթ չի լինի: