AM
11 November 2009 - 16:06 AMT

Գեորգի Պոչեպցով. Աշխարհը «գլոբալացվում է չափից արագ»

«Դեբիլացումը աշխարհում աճում է», – հայտարարել է Երեւանում կայացած մամլո ասուլիսում ուկրաինացի պրոֆեսոր, կոմունիկացիոն տեխնոլոգիաների փորձագետ Գեորգի Պոչեպցովը, նշելով, որ անցյալ դարի համար հոգեբանական շեղումերով մարդկանց քանակի նորման կազմում էր 20%: «Այս դարում ստանդարտ է համարվում 40%», – նշել է նա:

«Մենք գլոբալացվում ենք չափից արագ», – ասել է Պոչեպցովը, մեկնաբանելով ազգային սահմանի պահպանումը տեղեկատվական տարածքի շրջանակներում: Քանի դեռ երկրները չունենան իրենց մասսայական մշակույթը, չի կարելի խոսել ազգային սահմանի մասին: Դրան կարելի է հասնել միայն ստեղծելով սեփական գաղափարը: Նրա խոսքերով իշխանությունները չեն կարող աշխատել հումանիտար տեխնոլոգիաների հետ:

Գեորգի Պոչեպցովը ավելի քան 50 գրքերի հեղինակ է տեղեկատվական պատերազմների եւ կոմունիկացիոն տեսությունների վերաբերյալ: Հայաստան նա հրավիրվել էր ՀՀ նախագահի վարչակազմին կից տեղեկատվական եւ հասարակության հետ կապերի կենտրոնի եւ Հայկական հասարակության հետ կապերի ասոցիացիայի կողմից: