ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռուդոլֆ Պերինան հերքել է հաղորդագրությունները այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի կողմից վերահսկվող տարածքները կարող են օգտագործվել թմրանյութերի տարանցիկ փոխադրման համար: Ամերիկայի Հայկական Համագումարի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ամերիկացի դիվանագետը նշել է, որ Ինտերնետ-ցանցում տեղ գտած հաղորդագրությունները «ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական տեղեկատվություն չեն համարվում, դրանք այլ աղբյուրներից ստացված նյութեր են»: Տվյալ հիմնահարցը կուսումնասիրվի, նշել է Ռուդոլֆ Պերինան:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: