AM
11 Նոյեմբեր 2009 - 17:47 AMT

Հայկական պատվիրակությունը կմասնակցի ՆԱՏՕ-ի ԽՎ Էդինբուրգում կայանալիք աշնանային նստաշրջանին

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին, որը կանցնի Էդինբուրգում 2009թ, նոկեմբերի 13-17-ը, կմասնակցի նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել հայկական պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, նստաշրջանում կներկայացվեն զեկույցներ Ռուսաստան-ՆԱՏՕ, Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների վերաբերյալ, ինչպես նաեւ կքննարկվեն Աֆղանստանի ու Պաղեստինի խնդիրները: