Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ամենայն հավանականությամբ, ՀՀ ԱԳՆ ղեկավարը կմասնակցի Աթենքում ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների գագաթաժողովին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդեց ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:
Դեկտեմբերի 1-2-ը Հունաստանի մայրաքաղաքում կկայանա ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների ամենամյա գագաթաժողովը: Գագաթաժողովի աշխատանքին կմասնակցեն կազմակերպության 56 անդամ երկրների արտգործնախարարներ:






