Նախօրեին, տեղական ժամանակով 20:36-ին Իրանի տարածքում, Խոյ քաղաքից դեպի հյուսիս-արեւմուտք 19 կմ հեռավորության վրա, տեղի է ունեցել 3,5 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում, էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5 բալ: