AM
13 November 2009 - 08:42 AMT

Սյունիքի մարզի դատարանը գտել է, որ Deno Gold Mining ընկերությունը չի սպառնում Շահումյանի շրջանի բնակիչների կյանքին

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Deno Gold Mining ընկերության դեմ հայցը: Ինչպես նշում է «Էկոլուրը», դատավոր Անահիտ Թումանյանը հիմնավորեց մերժումը նրանով, թե գործի նյութերում ներկայացված չեն մարդկանց առողջությանը եւ կյանքին վտանգ սպառնացող ապացույցներ: Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացմանե ՀԿ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը կարծիք հայտնեց, որ դա իրավաբանորեն սխալ որոշում է: ,Մերժումից մեկ շաբաթ առաջ դատարանը կանգնեցրեց ընկերության գործունեությունը Շահումյանում հենց միայն կյանքի եւ առողջության վտանգի պատճառով` գործում ներկայացված ապացույցների հիման վրաե,-հայտարարեց նա: Հիշեցնենք, որ ,Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացմանե ՀԿ-ն պաշտպանում է Կապան քաղաքի Շահումյան բանավանի սեփականատերերի իրավունքները:

Խնդիրն այնէ, որ Շահումյանբանավանը գտնվում էՇահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի վրա, որը ներկայումս շահագործվում է Deno Gold Mining ընկերության կողմից: Տարիներ շարունակ հանքավայրը շահագործվել է կանոնների կոպիտ խախտումներով: Հանքավայրի գետնանցքի վրայի հողի վերին շերտը փորփրված է, եւ հողը փլվում է` առաջացնելով փոսեր: Այստեղ կարելի է թաղվել հողի 30 մետրանոց շերտի տակ:

Ընկերությունը խոստացել էր բնակիչներինտեղափոխման համարփոխհատուցում տալ: Փոխհատուցում ստացել են մի քանի սեփականատերեր:Ներկայումս ընկերությունըդադարեցրել էփոխհատուցում տրամադրելուց` պատճառաբանելով գունավոր մետաղներիհամաշխարհայինգների անկումը: Ինչպես հայտնի է, գները նորից բարձրացել են, իսկ ընկերությունը շարունակում է մերժել փոխհատուցման հարցում: Շահումյանի 77-ամյա բնակչուհի Արմիկ Ստեփանյանն ասում է. «Մենք ընդամենը երկու հոգի ենք` ես եւ ամուսին: Տղաներս մահացել են: Չգիտեմ` ինչպես ենք ապրելու: Այգին մշակում ենք, այն կերակրում է մեզ եւ թոռներիս: Ոչ մի փոխհատուցում ես չեմ ստացել, բոլորը խոստանում են եւ չեն տալիս»:

Երբ դատարանը արդեն մերժել էր 6 սեփականատերերի հայցը, նրանք հրաժարվեցին իրենց իրավունքներից դատական կարգով: 28 սեփականատերերի անունից նոր հայց է ներկայացվել: Ինչպես հայտնի դարձավ, դատարանը մերժել է նաեւ նոր հայցը, նույն հիմնավորմամբ: