Հայաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան կսկսվի մարտի 8-ին: Համանախագահների այցի առաջին կետը Բաքուն է, որտեղից նրանք կմեկնեն Ստեփանակերտ, իսկ հետո կժամանեն Երեւան: Ինչպես բազմիցս անգամ հայտարարել է տարածաշրջան կատարած այցի ընթացքում ԵԱՀԿ գործող նախագահ Ժայմե Գաման, համանախագահները մտադիր են հակամարտող կողմերին նոր առաջարկներ ներկայացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: