Հայաստանի ղեկավարության հետ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը եղել է ահաբեկության դեմ պայքարը, այսօր Թեհրանում, Երեւան կատարած պաշտոնական այցի ավարտից հետո, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ալի Շամխանին: «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, նախարարը ընդգծել է նաեւ կառուցողական տնտեսական համագործակցության անհրաժեշտությունը տարածաշրջանի երկրների միջեւ: Հիշեցնենք, որ երեկ Երեւանում Ալի Շամխանին եւ Հայաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավար Սերժ Սարգսյանը համաձայնագիր են ստորագրել ռազմական համագործակցության վերաբերյալ, որը, երկու նախարարների խոսքերով, ուղղված չէ որեւէ երրորդ երկրի դեմ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: