AM
13 Նոյեմբեր 2009 - 14:14 AMT

«Արեւելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության համաժողովը կկայանա Բրյուսելում

Նոյեմբերի 16-17-ը Բրյուսելում տեղի կունենա «Արեւելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության համաժողովը, որին կմասնակցեն նախագծի մասնակից երկրների քաղաքացիական հասարակության եւ ՀԿ ներկայացուցիչները: Հանդիպումը կկայանա ԵՄ, Եվրահանձնաժողովի եւ սոցիալական ու տնտեսական հարցերով եվրոպական կոմիտեի նախագահության հովանու ներքո:

Հանդիպման շրջանակներում կքննարկվենյ «Արեւելյան գործընկերության» քաղաքականության հաստատված պլատֆորմները` ժողովրդական ղեկավարումը, տնտեսական ինտեգրացիան, շրջակա միջավայրը եւ էներգետիկ անվտանգությունը, մարդկանց միջեւ հաղորդակցությունը:

Համաժողովի հիմնական նպատակն աջակցությունն է «Արեւելյան գործընկերության» երկրներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջեւ համագործակցության զարգացմանը: