AM
14 November 2009 - 09:24 AMT

Հայաստանում A/H1N1 վիրուսով հիվանդների թիվը հասնում է 11-ի

Հայաստանում A/H1N1 վիրուսով վարակվածների թիվը նոյեմբերի 13-ի տվյալներով հասել է 11-ի: Խոզագրիպի բոլոր դեպքերը կապված են դրսից վիրուսի թափանցման հետ, հիմնականում ՌԴ-ից, հաղորդում ՀՀ առողջապահության նախարարության կայքէջը:

Խոզագրիպով հիվանդ 11 հոգուց 8-ը բուժվում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, երեքն արդեն դուրս են գրվել:

Ըստ նախարարության տվյալների, չորս հիվանդներ մեկ ընտանիքի անդամներ են: Օմսկից վերադարձած տղամարդու մոտ հայտնաբերվել է խոզագրիպ, սակայն մինչ այդ նա արդեն հասցրել էր վարակել ընտանիքի անդամներին:

Հանրապետությունում իրականացվում են հակավիրուսային միջոցառումներ, որոքն ուղղված են վիրուսի ներթափանցման եւ տարածման դեմ: Ստուգման են ենթարկվում երկիր մտնող բոլոր մարդիկ:

Հինգ հիվանդների լաբորատոր հետազոտությունների նմուշներն արդեն ուղարկվել են Լոնդոնի ռեֆերնս-լաբորատորիա: