Երեւան է ժամանել ՆԱՏՕ-յի Միջազգային ռազմական շտաբի համագործակցության եւ տարածաշրջանային անվտանգության բաժնի ղեկավարի տեղակալ բրիգադի գեներալ Գուիդո Պալմիերին: Բրիգադի գեներալը բանակցություններ կվարի Հայաաստանի ռազմական ղեկավարության հետ եւ կքննարկի Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, ինչպես նաեւ 2003 թվականին Հայաստանում կայանալիք ՆԱՏՕ-յի զինավարժություններին վերաբերող հարցեր: Ինչպես հաղորդել են Հայաստանի պաշտպանության նախարարության մամալո ծառայությունում, Պալմիերին արդեն եղել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: