AM
16 November 2009 - 12:18 AMT

Երեւանում հրատարակվել են Հայաստանում բրոնզեդարյան ռազմական արվեստի մասին գրքեր

Նոյեմբերի 17-ին, ժամը 12.00-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի կունենա Հայկ Դեմոյանի «Հայոց պատերազմները եւ ռազմարվեստը» մատենաշարի «Հայկական լեռնաշխարհի բրոնզեդարյան սպառազինությունն ու ռազմարվեստը», «Վանի թագավորության պատերազմներն ու ռազմարվեստը» հատորյակների շնորհանդեսը:

Շնորհանդեսին կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ, հյուրեր: