AM
17 November 2009 - 12:20 AMT

Հայաստանի ԱԳՆ-ում անցկացվեց օտարազգիների համար հայերեն լեզվի առաջին դասընթացը

Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկեցին ՀՀ արտգործնախարարի տիկնոջ` Նատալյա Նալբանդյանի գլխավորած «Բարի գալուստ Հայաստան» ասոցիացիայի կազմակերպած հայերեն լեզվի դասընթացները օտարերկրյա դիվանագետների եւ նրանց ընտանիքների համար:

Առաջինդասընթացին ներկաէիներկու տասնյակից ավելի դիվանագետներ եւ նրանց ընտանիքների անդամներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հայերեն լեզվի դասընթացները Հայաստանում ապրող օտարերկրացիների համար նաեւ լավ հնարավորություն են առավել մոտիկից ծանոթանալու հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին եւ ավանդույթներին:

Այս տարվասեպտեմբերինհիմնադրված ասոցիացիան շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է դյուրացնել արտասահմանցի դիվանագետների եւ նրանց ընտանիքների ինտեգրումը հայաստանյան կյանք: