Կլոր սեղանին ներկա կգտնվեն Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ծրագրերի համակարգող տիկին Մոնիկա Պապյանը, Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոս պրն. Ֆրեդերիկ Գրապինը:
Կլոր սեղանի շրջանակներում կհայտարարվի նաեւ Հոգեկան Առողջության հիմնախնդիրները լուսաբանող հեռուստահաղոդման եւ տպագիր մամուլի լավագույն սցենարի, ինչպես նաեւ հոդվածի դրմաշնորհի մրցույթի մասին:
Նոյեմբերի 20-ին, ժամը 13.00-ին Կոնգրես հյուրանոցում տեղի կունենա կլոր սեղան նվիրված «Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երեխաների եւ պատանիների իրավունքների խթանում» նախագծին:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից 83.211 Եվրոյի չափով: Ծրագիրն իրականցվում է «Ֆրանս-հայկական զարգացման» հիմնադրամի կողմից` 29.000 Եվրոյի չափ ներդրումով:
Ծրագիրը նպատակ ունի խթանել երեխաների եւ պատանիների իրավունքները Հայաստանում` աջակցելով Երեւանի եւ Վանաձորի հատուկ դպրոցների պատանիների սոցիալական ինտեգրմանը:
Կլոր սեղանի բուն նպատակն է բացահայտել հոգեկան առողջության առկա հիմնախնդիրները, ներկայացնել ոլորտի ուսումնասիրության վերլուծությունները, ինչպես նաեւ առաջ բերել հոգեկան առողջությանն առնչվող իրավական դաշտում առկա բացթողումները եւ առաջարկները:
Կլոր սեղանին ներկա կգտնվեն Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ծրագրերի համակարգող տիկին Մոնիկա Պապյանը, Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոս պրն. Ֆրեդերիկ Գրապինը:
Կլոր սեղանի շրջանակներում կհայտարարվի նաեւ Հոգեկան Առողջության հիմնախնդիրները լուսաբանող հեռուստահաղոդման եւ տպագիր մամուլի լավագույն սցենարի, ինչպես նա- հոդվածի դրմաշնորհի մրցույթի մասին: