Այսօր Երեւանում «Հայկական ուսանողական ազգային ասոցիացիայի» նախաձեռնությամբ տեղի ունեցավ ուսանողական «Ուսանողն այսօր» խորհրդաժողովը, որը նվիրված էր Ուսանողության միջազգային օրին: Խորհրդաժողովին մասնակցեցին պետական եւ ոչ պետական բուհերի ուսանողական խորհրդների ներկայացուցիչները:
Խորհրդաժողովի նպատակն է` ուսումնասիրել ներկայիս ուսանողության ինքնակառավարման դրությունը, գտնել միջբուհական հարաբերությունների ամրապնդման միջոցներ, սերտ կապեր հաստատել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ եւ այլն:
ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանը, դիմելով ուսանողներին, ընդգծել է նմանատիպ միջոցառումների կարեւորությունը, եւ ասել. « Ուսանողի ապագան` դա նրա գիտելիքներն է, որը նա այսօր է ստանում: Ձեզանից պահանջվում է միայն սովորել»;
Միջոցառման ընթացքում Արմեն Աշոտյանը պարգեւատրել է Նախարարության պատվոգրերով ԵՊՀ-ի, Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ-ի, ՀՊՏՀ-ի, Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ի ուսանողական խորհուրդները: Ագրարական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահը ստացավ շնորհակալագիր: ԵՊՏՀ-ի ուսանողական խորհուրդը նվեր ստացավ հեռուստացույց:
Խորհրդաժողովի ընթացքում նախարարը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին: