AM
17 November 2009 - 14:30 AMT

Ռուսական «Հուշ գաղտնի» հեռուստաալիքը առաջարկել է ֆիլմ նկարահանել Սերգեյ Փարաջանովի մասին

«Ռուսական «Հուշ գաղտնի» հեռուստաալիքը առաջարկել է հայկական կողմին ֆիլմ նկարահանել Սերգեյ Փարաջանովի մասին», – նոյեմբերի 17-ն կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Ռուսաստանի հեռուստատեսության ակադեմիայի» ֆոնդի նախագահ, ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:

Նրա խոսքերով, Փարաջանովի մասին չկա այդպիսի ռուս-հայկական համատեղ ֆիլմ: «Կողմերի համագործակցությունը վավերագրության ոլորտում միանգամայն իրատեսական է, սակայն խոշոր խաղարկային նախագծերը դեռ հարցականի տակ են», – նշել է Միխայիլ Շվիդկոյը:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Դավիթ Մուրադյանը իր հերթին նշել է. «Փարաջանովի մասին ֆիլմի նկարահանման առաջարկությունը գտնվում է դեռ քննարկման փուլում, սակայն նախագիծը շատ գրավիչ է: Մենք հետաքրքրված ենք տվյալ նախագծի իրականացմամբ եւ ցանկալի է, որ այն համատեղ լինի»: