AM
17 November 2009 - 16:03 AMT

Կարեն Աղամյան. Իր հոբելյանի օրը Սամվել Սեւադան բոլորին տոն նվիրեց

Այս տարի լրանում է նկարիչ եւ լուսանկարիչ Սամվել Սեւադայի 60 տարին: Սեւադայի հոբելյանը Հայաստանի նկարիչների միությունը (ՀՆՄ) եւ Երեւանի քաղաքապետարանի «Հայ արտ» մշակութային կենտրոնը նշեցին նկարչի գործերի ցուցահանդեսով: Ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ նոյեմբերի 17-ն ՀՆՄ-ի ցուցասրահում:

Շնորհավորելով Սեւադային ՀՆԱ-ի նախագահ Կարեն Աղամյանը նշել է. «Մենք բոլորս կզգանք աննկարագրելի լուսավոր եւ արեւային էներգիա, որը բխում է Սամվել Սեւադայի գործերից: Հեղինակի բոլոր գործերում զգացվում է բարիություն եւ հումանիզմ: Այսօր, նա նվիրել է մեզ տոն»:

PanARMENIAN.Net թղթակցի հետ զրույցում Սամվել Սեւադան ասել է. «Իմ հոբելյանը ես որոշեցի նշել ցուցահանդեսով, որը նվիրված է իմ մայրիկին: Եվ երեւի հենց այդ պատճառով իմ գործերում նկատում են լույս եւ բարիություն»:

Միաժամանակ տեղի ունեցավ Սեւադայի ֆոտո ալբոմի շնորհանդեսը: Ալբոմում ներառված է 200 գործ եւ 30 բանաստեղծություն: