AM
17 November 2009 - 17:29 AMT

Անդրեյ Կոնդրաշով. «Հայերը եւ ռուսները երջանիկ մարդիկ են. մեզ ոչ ոք չի կարող խանգարել բարեկամներ կոչվել»

«Մեր բախտը բերել է, մեր նախագահները բարեկամներ են, մեզ մոտ ընդհանուր քաղաքականություն է: Մենք ձեզ հետ երջանիկ մարդիկ ենք` մեր քաղաքական գործիչները չեն վիճում, եւ մեզ ոչ ոք չի կարող խանգարել Ռուսաստանի բարեկամներ կոչվել», – ասել է «Ռոսիյա» հեռուստաալիքի մեկնաբան Անդրեյ Կոնդրաշովը:

Նրա խոսքերով, կարեւոր է, որ երկու երկրների ժողովուրդները հասկանում են իրար եւ կարող են շփվել միմյանց հետ մեկ լեզվով:

Կոնդրաշովը նաեւ նշել է, որ հայկական եւ ռուսական ռադիոհեռուստաընկերությունները նույն խնդիրները ունեն: «Մենք անկեղծ խոսեցինք գրաքննության խնդիրների մասին, լրագրողների սոցիալական պատասխանատվության մասին եւ այլն: Պարզվեց, որ մեր երկրներում ամեն ինչ այնպես նման է իրար, որ մտածել ես սկսում` այդ ինչպես է, որ մենք ապրում ենք տարբեր պետություններում», – նշել է նա: