AM
18 November 2009 - 08:32 AMT

DENO GOLD MINING ընկերության Շահումյանի ստորգետնյա հանքում մարդ է զոհվել

Ինչպես հայտնի դարձավ Էկոլուրին, «Deno Gold Mining» ընկերության կողմից շահագործվող Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի ստորգետնյա հանքում նոյեմբերի 15-ին մարդ է զոհվել: Մահվան փաստի առթիվ ստեղծվել է հատուկ հանձնաժողով: Մահվան պատճառները հետաքննվում են, հաղորդում է Էկո Լուրը:

Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն սեփական հետաքննությունն է անցկացնում: Կազմակերպությունը հատուկ ուշադրություն է դարձնում աշխատողի զոհվելու վայրի վրա, քանի որ հայտնի է, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արգելք է դրել հանքանյութի արդյունահանման գոտում գտնվող Շահումյան բանավանում ստորգետնյա եւ վերգետնյա աշխատանքների վրա՝ պատճառաբանելով մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգները: Չճշտված տվյալների համաձայն՝ «Deno Gold Mining»-ը ներքին հրամանով արգելել է տեղեկատվություն տրամադրել մինչեւ ընկերության՝ պաշտոնական հաղորդագրություն հրապարակելը: