AM
20 June 2003 - 19:08 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑՐԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Հայաստանի խորհրդարանն այսօր հավանության է արժանացրել երկրի կառավարության ծրագիրը: ՀՀ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին եւ պատրաստակամություն հայտնել համագործակցել բոլոր խորհրդարանական ուժերի հետ: «Մենք փորձում ենք համատեղ ջանքերով լուծել երկրի առաջ ծառացած խնդիրները»,- ասել է նա: Վարչապետը նշել է, որ կառավարության ծրագիրը բավականին իրատեսական է, եւ «4 տարի անց կնկատվեն ժողովրդի բարօրությանն ուղղված կոնկրետ արդյունքները»: