AM
18 November 2009 - 13:39 AMT

Բրյուսելյան «Մանեկեն փիս»-ին հայկական ազգային տարազ կհագցնեն

Նոյեմբերի 18-ին Բելգիայում եւ ՆիդեռլանդներումՀայաստանիդեսպան Ավետ Ադոնցը հանդիպել էԲրյուսելի Բուրգամիստր Ֆրեդդի Թիլեմանսին:Դեսպան Ադոնցը եւ Բրյուսելիքաղաքապետը մտքեր են փոխանակել ժողովրդական դիվանագիտության, ժողովուրդների ուղիղ եւ անմիջական շփումների կարեւորության վերաբերյալ` մշակութային եւ ճանաչողական միջոցառումները դիտարկելով որպես լավագույն միջոց:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Արտգործնախարարության մամլո ծառայությունը, պայմանավորվածություն էձեռք բերվել նախաձեռնել համատեղ միջոցառումներ, այդ թվում` անցկացնել Բրյուսելի օրեր Երեւանում եւ Բրյուսելի խորհրդանիշը հանդիսացող «Մանեկեն փիս»-ի հայկական ազգային տարազ կրելուն նվիրված միջոցառում` Բրյուսելում: