Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այս շաբաթ կժամանեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջան: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը, սպասվում է, որ մարտի 8-ին համանախագահները կայցելեն Բաքու, որտեղից մարտի 9-ին կմեկնեն Ստեփանակերտ, այնուհետեւ, մարտի 10-ին կժամանեն Երեւան: Այցի ընթացքում համանախագահները կբանակցեն հակամարտող կողմերի ղեկավարության հետ, որի ընթացքում մտադիր են նրանց ներկայացնել հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր նախաձեռնություններ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: