AM
18 November 2009 - 15:00 AMT

Հայաստանում խոզագրիպով հիվանդ 21 մարդ կա

Հայաստանում խոզագրիպով հիվանդների թիվը հասել է 21-ի, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը: Անցնող օրվա ընթացքում գրանցվել է A/H1N1 վիրուսով հիվանդության եւս վեց դեպք:

12 հիվանդ արդեն ստացել է համապատասխան բուժումը եւ դուրս է գրվել հիվանդանոցից, մյուս հիվանդները բուժվում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Ըստ հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանի, նրանց վիճակը բավարար է:

Ներկայումս հինգ հիվանդների լաբորտոր անալիզները հետազոտվում են Լոնդոնի ռեֆերնս-լաբորատորիայում եւ պատասխանը կլինի միայն մեկ ամսից: