AM
19 November 2009 - 12:53 AMT

Հայ գործարարների համար հրատարակվել է «Հարկադիր աշխատանքի դեմ պայքարի» ձեռնարկը

«Մինչեւ հիմա Հայաստանում պետական մակարդակով չէր անցկացվել լուրջ աշխատանքային թրաֆիքինգի դեպքերի հետազոտություններ», – ասել է նոյեմբերի 19 կայացած մամլո ասուլիսում Հայաստանում միջազգային աշխատանքի կազմակերպման ծրագրերի ղեկավար Նվեր Սարգսյանը:

Նրա խոսքերով, Հայաստանի մարզերում շվեցարական փորձագետի ղեկավարության տակ 70 մասնագետներից կազմված խումբը կուսումնասիրի թրաֆիքինգի դեպքերը: Հետազոտման արդյունքները կհրատարակվեն 2010 թ-ի փետրվարին:

«Հայաստանի հանրապետական գործատուների միությունը եւ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը «Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի համապարփակ» ծրագրի շրջանակներում հայերեն եւ վրացերեն լեզուների թարգմանեցին «Հարկադիր աշխատանքի դեմ պայքարի» ձեռնարկը: Ձեռնարկը նախատեսված է գործատուների համար: Ադրբեջաներեն այն կթարգմանվի ավելի ուշ:

«Ձեռնարկի նպատակն է`տեղեկացնել գործատուներին եւ աշխատողներին նրանց իրավունքների մասին, որպեսզի կանխարգելվեն թրաֆիքինգի դեպքերը», – նշել է Աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագետ, ձեռնարկի հեղինակ Ֆիլիպ Հանթերը:

Ձեռնարկը բաղկացած է 7 հատորներից, որոնք ներառում են հետեւյալ թեմաները` հարկադիր աշխատանքի դեմ պայքարելու գործողությունների մշակման խորհուրդներ, սկզբունքները, աշխատանքային հմտությունների զարգացման եւ մասնագիտական ուսուցման հետ կապված հարցերը եւ այլն: