AM
19 November 2009 - 14:06 AMT

Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի Ազգային պատկերասրահին գրանտ կհատկացնի

Հայաստանի կառավարությունն իր որոշմամբ համաձայնությունէտվել Հայաստանիեւ Ճապոնիայիկառավարությունների միջեւ «Հայաստանի ազգայինպատկերասրահիհավաքածուներիվերականգնման համար սարքավորումների բարելավման ծրագրի մասին» հայտագրերի փոխանակման ձեւով կնքվող համաձայնագրի եւ դրանից բխող ՀՀ կառավարության եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջեւ նույն բովանդակությամբ դրամաշնորհային համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Ծրագրով Հայաստանի ազգային պատկերասրահին հատկացվող դրամական օգնությունը կնպաստի այդ հաստատության տեխնիկական հագեցվածությանը, ինչը հնարավորություն կտա բարելավել պատկերասրահի ցուցանմուշների պահպանման որակը: