AM
4 March 2002 - 14:26 AMT

ԵՐԵՒԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ

Այսօր երեկոյան Երեւան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Պորտուգալիայի արտաքին գործերի նախարար Ժայմե Գաման: Այցի ընթացքում Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կքննարկի Հայաստանի ղեկավարության հետ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, սպասվում է, որ մարտի 5-ին բանակցություններին կմիանա նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: